Սպարտակի նախկին մարզիչ. Զախարյանը տաղանդավոր, երիտասարդ տղա է, բայց նրան դեռ ժամանակ է պետք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

պ.

«Սպարտակի» նախկին կիսապաշտպան և նախկին մարզիչ Իգոր Լեդյախովը խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադում» Արսեն Զախարյանի ելույթների մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Զախարյանը մեկ գոլ խփեց, և մենք արդեն ասում ենք, որ նա լիովին հարմարվել է Իսպանիային։ Չէ, նա ուղղակի առաջին քայլերն է անում՝ ընտելանալով։ Տաղանդավոր, երիտասարդ ֆուտբոլիստ է։ Նրան ժամանակ է պետք։ Բայց, կարծում եմ, ճիշտ մոտեցման դեպքում նրա համար ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Լեդյախովը «Championat»-ի հետ զրույցում:

Հայազգի կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել նախորդ ամռանը։ Նա իսպանական թիմի կազմում իր նորամուտի գոլը խփել է «Կադիսի» հետ Իսպանիայի Պրիմերայի 29-րդ տուրի խաղում (2:0): Ռուս կիսապաշտպանը խաղադաշտ է մտել 66-րդ րոպեին, իսկ 68-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ալավեսի» հետ խաղում (1:0) Զախարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

--00—ԼՀ