Սուրեն Պապիկյանը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News   

Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

Նախարար Պապիկյանը զրուցել է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, շնորհավորել տոնի կապակցությամբ և մաղթել քաջառողջություն:

--00—ԶՀ