Առաջիկա շաբաթների ընթացքում ազատ կարձակվեն հայկական կողմի ևս մի քանի պահվող անձինք. Շառլ Միշել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 14, 24News

ֆռ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններին հաջորդած ելույթի ժամանակ նշել է, որ «փոխըմռնվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շաբաթների ընթացքում ազատ կարձակվեն հայկական կողմից ևս մի քանի պահվող անձինք»։

«Ընդգծել եմ նաև փոխհամաձայնեցման անհրաժեշտությունն հետևյալի վերաբերյալ՝ այն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել և մի կողմից մյուս կողմն են անցել, պետք է ազատ արձակվեն արագացված ընթացակարգով։ Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի ճշգրտման և ականազերծման աշխատանքների ակտիվացման կարևորությունը»,- հավելել է Միշելը։

 --00—ԱՊ