Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

1111069

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից` Հայաստանի առաջնության «Փյունիկ»-ի դեմ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպի համար:

«Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն, ցանկանում եմ ներողություն հայցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Որքան էլ որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր: Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ասված է տարածված հաղորդագրությունում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի «Փյունիկ»-«Նոա» խաղի ժամանակ ակումբների մարզիչների` Եղիշե Մելիքյանի և Ռոբերտ Արզումանյանի միջև բախում էր տեղի ունեցել: Նրանց բաժանել էին մարզադաշտի այդ հատվածում գտնվող սպասարկու անձնակազմը և ակումբների ներկայացուցիչները:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

--00—ՅՄ