Շոյգուն կարևոր է համարում Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ կոալիցիոն գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

f6051b1ff61ffd_6051b1ff6203d.thumb_.jpg

Հայաստանը դաշինքի անդամ է և մեր դաշնակիցը։ Այս մասին հիշեցրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

«Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ, և ամեն ինչ անում ենք Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Հատկապես ուզում եմ նշել հայկական կողմի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության աշխատանքներին»,-ասել է Շոյգուն:

--00—ԶՀ