Փաշինյանը հոգնել է, սթրեսի մեջ է, մի տանջեք այդ մարդուն, թո'ղ ուրիշը գա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Փաշինյանը հոգնել է, սթրեսի մեջ է, մի տանջեք այդ մարդուն, թո'ղ ուրիշը գա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Խաչիկյանի համոզմամբ, Փաշինյանը տապալել է երկրի կառավարումը, իրենք չեն կարողացել անել այն, ինչ հինգ տարի առաջ խոստացել են։ Ըստ քաղաքագետի նրանք պետք է հեռանան և պետք է գան այնպիսի մարդիկ, որոնք կկարողանան երկիրը դուրս բերել այս ծանր իրավիճակից։ Խաչիկյանի պնդմամբ, Արցախը հանձնելով ոչ մի հարց չի լուծվելու, Ադրբեջանը կանգ չի առնելու և խնդիր է դրել մաս-մաս ոչնչացնել Հայաստանը։

Մանրամասները` տեսանյութում։

--00--ՍՊ