Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կարվինում տրակտորի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստեր չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

ԼՂՀ ԶՈՒ

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․



«Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային  ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։



Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի  ուղղությամբ։



Հայկական կողմը կորուստներ չունի։



Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։



Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։ 

--00--ՍՊ