Ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցների հետևանքները Երասխում. 24News-ի տեսանյութը՝ կառուցվող գործարանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցների հետևանքով վնասվել էր ավտոմեքենա և քաղաքացիական օբյեկտ։ Ադրբեջանը կրակ էր բացել նաև Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: 

24News-ի նկարահանող խումբը ռեպորտաժում ներկայացնում է ադրբեջանական կրակոցների հետևանքները, վնասված գույքը։

Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ