Իջևանում իր խանձած խոզերի նկարը դնե՞նք, Էրդողանը գլուխը շոյել է, եկել, զինանշան փոխելուց է խոսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Եթե Տիգրանաշենը տանք, Ադրբեջանը Սյունիքի նկատմամբ վերահսկողություն է ունենալու նաև այնտեղից։ Անկլավների մասին խոսակցությունները ակտիվացան, երբ Վրաստանը որոշեց Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել և Լարսին այլընտրանքային թունելի ճանապարհ կառուցել, որին Իրանն ու Հայաստանը կարող են միանալ: Բաքուն, բարձրացնելով սահմանազատման հարցը, ուզում է ուռուցքի նման նստել Հայաստանի գլխավոր տրանսպորտային ճանապարհների վրա ու վերահսկել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

Աբրահամ Գասպարյանի կարծիքով, իշխող ուժը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխարինում է Թուրքիայի հետ հարաբերություններով, ինչը նշանակում է, որ Թուրքիան հաստատվում է Հարավային Կովկասում: Անդրադառնալով Ազգային ժողովում արված Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ զինանշանին պատկերված չորս թագավորությունները, Նոյան Տապանը և Արարատ լեռը ինչ կապ ունեն 1991 թվականին հիմնված Հայտանի Հանրապետության հետ, Աբրահամ Գասպարյանը պատասխանեց. «Իջևանում իր խանձած խոզերի նկա՞րը պետք դնենք զինանշանին, որ իրեն բավարարված զգա, անբարոյական պահվածքով իրեն թույլ է տալիս խոսել Հայոց թագավորությունների ու սիմվոլիկայի մասին: Նա թուրքական օրակարգի խոսափողն է դարձել, երկու անգամ Էրդողանը գլուխը շոյել է, ինչպես ընտանի կենդանու գլուխն են շոյում, եկել է ու ուզում է զինանշանը փոխի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ