Երևանցիները՝ գերբի փոփոխության, Սահմանադրության և Փաշինյանի մասին․ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

1991 թվականին Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն: Տարիներ անց՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, նորանկախ պետությունը հանրաքվեով ընդունեց Սահմանադրությունը որպես երկրի հիմնական օրենք և գաղափարական փաստաթուղթ: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ «Սահմանադրության օր»՝ համարվելով նաև ոչ աշխատանքային օր:

24News-ը քաղաքացիների շրջանում իրականացրել է հարցում, պարզելու՝ ի՞նչ գիտեն օրվա մասին և ըստ իրենց՝ արդյոք Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանումն իշխանությունների կողմից ստացվո՞ւմ է:

Հարցմանը մասնակից քաղաքացիներից մեկը նշեց. «Փաշինյանն առանց հասկանալ խոսում է, Արարատ լեռան մասին շատ է սխալ խոսել»: Մեկ այլ հարցված քաղաքացի էլ ասաց. «Սխա'լ է, շատ վատ ենք վերաբերվում, Արարատ լեռան հարցով Փաշինյանը խաչ է քաշում պատմության վրա»:

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում:

--00—ԱՊ