ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

photo_2023-06-20_15-16-00

Ամառային զորակոչին ընդառաջ՝ հունիսի 20-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական  հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

ըֆըըը

Է. Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։

տֆւ

ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

--00—ՅՄ