Շոկի մեջ եմ. հասանք այնտեղ, որ Նիկոլը խորհուրդ է տալիս, որ ես Տեր-Պետրոսյան կարդամ. Լևոն Զուրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

զփ

Այդ օրին էլ հասանք, որ Նիկոլը պիտի խորհուրդ տա, որ ես Տեր-Պետրոսյան կարդամ, շոկի մեջ եմ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Իսկ իրականում, ըստ էության, վերոնշյալը կատակ է, ես պիտի գնամ ծանոթանամ իր ելույթին, մտածեմ իմ պատասխանի կոնցեպցիան և գուցե հրապարակմամբ անդրադառնամ»,- նշեց Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե «1997 թվականի փուլային տարբերակում տարածքային ամբողջականության մասին ընդհանրապես խոսք չկա, իսկ ԼՂ-ն ստանում էր հետաքրքիր միջանկյալ ստատուս, համարվում էր Ադրբեջանի հետ իրավահավասար կողմ և՛ խաղաղության փաստաթղթի ստորագրման իմաստով, և՛ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման առումով, և ասել, որ 1993 թվականի ՄԱԿ-ի բանաձևերով փակվել էր այս լուծումը՝ ուղղակի սուտ է»։

Նիկոլ Փաշինյանը Լևոն Զուրաբյանին խորհուրդ տվեց կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականի նոյեմբերի 1-ի «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ