Մակրոնն իր հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

l-0x0wh-786x458z-1 (2).jpeg

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հնչեցրած խոսքերին՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահը հակաադրբեջանական հայտարարություններ է անում և հայամետ քաղաքականություն վարում, ինչն անընդունելի է:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, թե, իբր, Մակրոնը նման հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը:

Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնը վստահեցրել էր, որ Ֆրանսիան վճռական է Հայաստանին և Արցախին պաշտպանելու հարցում:

--00—ԶՀ