«Պոբեդա»-ն ընդլայնել է իր տարածաշրջանային թռիչքների ծրագիրը դեպի Հայաստան և ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Untitled-2.png

«Պոբեդա» մատչելի ավիաընկերությունը (Աերոֆլոտ խմբի մաս) ընդլայնել է իր տարածաշրջանային թռիչքների ծրագիրը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հայաստան, ասվում է ավիաընկերության կայքի հուլիսի 3-ի հաղորդագրության մեջ։

Ավիափոխադրողը Մախաչկալայից Դուբայ թռիչքներ կսկսի 2023 թ.-ի հոկտեմբերի 4-ից՝ շաբաթական երկու անգամ, իսկ Սոչիից Գյումրի 2023 թ.-ի հոկտեմբերի 29-ից՝ շաբաթական չորս անգամ։

Ընկերության պաշտոնական կայքում արդեն բացվել է թռիչքների տոմսերի վաճառքը, հավելել են «Պոբեդա»-ի մամուլի ծառայությունից։

Ավիաընկերությունը բացել է նաև ձմեռային թռիչքների չվացուցակի տոմսերի վաճառքը, որը կգործի 2023 թ.-ի հոկտեմբերի 29-ից մինչև 2024 թ.-ի մարտի 30-ը։ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից ավիաընկերության ինքնաթիռները թռիչքներ կիրականացնեն ավելի քան 20 ուղղություններով, այդ թվում՝ միջազգային:

Ավելի վաղ՝ հունիսի 15-ին, հաղորդվել էր, որ «Աէրոֆլոտ»-ը ուղիղ կանոնավոր չվերթներ է բացելու Նովոսիբիրսկից դեպի Թաիլանդ: Դրանք էլ կգործեն հուլիսի 11-ից։

--00—ԶՀ