Այսօր գնում ենք ֆուտբոլ ժամը 21։00-ին. Փաշինյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 26, 24News

փաշինյան4586

«Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21։00-ին, Հանրապետական մարզադաշտ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՖՖ-ի հաղորդմամբ`մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Խաղը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկևիչը Լեհաստանից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչն է Շմուել Շտեյֆը Իսրայելից:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս