Արցախը ադրբեջանի կազմում կլինի միայն մի դեպքում, երբ ֆիզիկապես վերացնեն ժողովրդի հայրենատեր հատվածին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

Artak-Zaqaryan-4

Պատերազմով մեզ հիմա սպառնում են ոչ թե թուրքերը` այլ գևորգպապոյանները: Նիկոլի հանձնարարությամբ մարիյակարապետյան կոչվածները դարձել են բաքվի ագն-ի ոտքի տակի փալասը, իսկ գևորգպապոյանները` թուրքական պն-ի ոտքերի տակ են թավալվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Արցախը ադրբեջանի կազմում կլինի միայն մի դեպքում. երբ ֆիզիկապես վերացնեն հայ ժողովրդի հայրենատեր հատվածին:

Իսկ դա շուրջ 2 միլիոն ՀՀ քաղաքացիներ են` իրենց հարյուր հազարավոր պայքարող տեսակով, ինչպես նաև Սփյուռքի զգալի հատվածը: Նույնիսկ Նիկոլի ընտրազանգվածի կիսագրագետ մասը պատրաստ չէ Արցախը տեսնել ադրբեջանի կազմում:

Նիկոլն այդ հարցում նրանց էլ է խաբել»:

--00—ՅՄ