ԵՄ-ն վաճառում է Արցախը` քարտ բլանշ տալով Ադրբեջանին. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

ԵՄ-ն վաճառում է Արցախը` քարտ բլանշ տալով Ադրբեջանին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Զաքարյանի համոզմամբ, ռուսները պայքարել են ու շարունակում են պայքարել Արցախում, իսկ Երևանն ու Բաքուն ամեն ինչ անում են նրանց տարածաշրջանից հեռացնելու համար։ Ըստ նրա՝ եթե Պրահայում Փաշինյանը Արցախը չճանաչեր Ադրբեջանի կազմում, ապա ռուսներից ավելին կկարողանայինք պահանջել։

Զաքարյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը խճճվել է և արդեն չի տիրապետում իրավիճակին, և՛ նրա, և՛ Հայաստանի համար ճիշտ կլինի, որ նա հեռանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ