Իսակովի պողոտայում գովազդային վահանակի երկաթե ձողը պոկվել, կախվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

dbb98bc9-df76-4df2-948a-d201d60bc957.jpg

Հուլիսի 17-ին, ժամը 20։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գովազդային վահանակի երկաթե ձողը պոկվել, կախվել է․ առկա է ըկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ պոկվել է Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեի մոտակայքում գտնվող վերգետնյա անցման վրա ամրացված գովազդային վահանակի պաստառը (մոտ 112 քմ)։
Փրկարարներն ապամոնտաժել են պոկված պաստառը։

--00—ԶՀ