ԱՀ իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ քաղաքական ընդդիմախոսների ճնշման փաշինյանական գործիքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news

Screenshot_9

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման ընդլայնված նիստում հրատապ քննարկվեց Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկա վտանգավոր իրավիճակը, դրանք համաժողովրդական աջակցությամբ հաղթահարելու հնարավոր ուղիները։ Որոշվեց արցախահայերի հետ մասնակցել Հայաստանում կազմակերպվող բողոքի գործողություններին, ներկայացնել հետագա համատեղ քայլերի ծրագիր։

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն արձանագրում է, որ ստեղծված գոյաբանական ճգնաժամի պատասխանատուն և գլխավոր մեղավորը ՔՊ վարչախումբն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն արդեն սպառել է ժողովրդի վստահության քվեն՝ բացահայտ շեղվել նախընտրական խոստումներից, որոնք ՔՊ կառավարության ծրագրի հիմքն են, ՀՀ սահմանադրության պահանջներից՝ վտանգելով հայության պետական ապագան։ Օրինախախտ, պետական և ազգային շահերը ոտնահարած վարչակազմի հրաժարականի պահանջը՝ միակ հնարավոր միջոցն է երկիրը, Արցախը ներառյալ, փրկել արհավիրքից։

Միաժամանակ Արցախի իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ այլակարծության և քաղաքական ընդդիմախոսների ճնշման փաշինյանական գործիքներից։

Ողջունում ենք Արցախի դատարանի վճիռը՝ չկալանավորելու անհասկանալի մեղադրանքներով ձերբակալված Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին։

Կոչ ենք անում միաբան և համախումբ Հայաստանի ու Արցախի, սփյուռքի մեր հայրենակիցների ուժերով ցույց տալ Ադրբեջանին և միջազգային հանրությանը, որ մեր պայքարն օրինական է, իրավական և քաղաքական։

Չենք հանձնվելու և չենք ենթարկվելու ռասիստական ցեղասպան Ադրբեջանի զավթողական քաղաքականությանը և ուժի կիրառմանը։

Համակարգված, միասնական պայքարով կհասնենք մեր իղձերի իրականացմանը։

--00—ՅՄ