«Միասին» շարժումը ԱՀ ԱԺ նախագահին օրենսդրական նախաձեռնության առաջարկ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news

Screenshot_3

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը լիակատար զորակցություն է հայտնում Արցախին գերվտանգավոր այս իրավիճակում, սգում և ցավակցում է զոհերի հարազատներին և ողջ արցախահայությանը։

Իրավիճակի հանգուցալուծման ակնկալիքով, շարժումը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին է ուղղել օրենսդրական նախաձեռնության առաջարկը՝ «Արցախի Հանրապետության՝ իբրև անկախ միջազգային սուբյեկտի  կարգավիճակը ժխտող պաշտոնյաների գրավոր ու բանավոր հայտարարությունների քրեականացման մասին օրենք»։

Կից ներկայացնում ենք նախագծի տեքստը։

Նախագիծ

Արցախի Հանրապետության՝ իբրև անկախ միջազգային սուբյեկտի  կարգավիճակը ժխտող պաշտոնյաների գրավոր ու բանավոր հայտարարությունների քրեականացման մասին օրենք

1. Արցախի Հանրապետության և նրա կարգավիճակի մասին որոշում ընդունելը և դրա վերաբերյալ հայտարարություններ կատարելը ԱՀ Ազգային ժողովի բացառիկ իրավունքն է, որը նրան պատվիրակել են ԱՀ ընտրողները։

2. Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման փաստը ժխտող գրավոր ու բանավոր հայտարարությունների հեղինակները Արցախի Հանրապետության տարածքում ենթակա են քրեական պատասխանատվության։

Օրենքի ընդունումից հետո ԱՀ ԱԺ-ն ապահովում է սույն օրենքի կատարման համար անհրաժեշտ են  օրենսդրական ակտերի ընդունումը ԱՀ կառավարության կողմից»։

--00—ՅՄ