Ինչ եղանակ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

dd

 

Հանրապետության տարածքում օգոստոսի 20-24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-24-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 20-24-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

--00—ՍՊ