Սպերցյանը կարող է խաղալ Այաքսում, բայց մենթալիտետը կարող է խնդիր լինել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

սպ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Metaratings.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

– Հիմա Հայաստանի հավաքականի գլխավոր առաջատարը Էդուարդ Սպերցյանն է, շատերը նրան համեմատում են Մխիթարյանի հետ։ Ի՞նչ եք կարծում, Էդվարդը կկարողանա՞ կրկնել Մխիթարյանի կարիերան։

– Այո, Էդուարդը խաղում է նույն դիրքում և նույն ոճով։ Բայց ինձ թվում է, որ դա անհնար է, քանի որ Հենրիխը կարող է փակել հենակետային գոտին, խաղալ եզրերում, իսկ Էդուարդն ավելի շատ մաքուր կիսապաշտպան է։ Նրանք հեշտությամբ կարող էին խաղալ նույն թիմում, դա շատ լավ կլիներ Հայաստանի հավաքականի համար։

– Ինձ թվում է, որ Սպերցյանը խաղային առումով շատ նման է Ձեզ։ Նա նույնպես հիանալի է տեսնում խաղադաշտը, փոխանցումներ է տալիս, իսկ խաղային մտածողությունը գրեթե նույնն է։ Համաձա՞յն եք:

-Այո, լիովին համաձայն եմ Ձեզ հետ։ Անցյալ տարի Հայաստանում մեզ հաջողվեց շփվել։ Նրա հետ զրույցում պարզ էր, որ նա լավ մարդ է, ով աստիճանաբար լավ ֆուտբոլիստ է դառնում։

-Շատ է խոսվում այն ​​մասին, որ «Այաքսը» հետաքրքրված է նրա տրանսֆերով: Կկարողանա՞ր նա հանդես գալ ՌՊԼ-ից ավելի ուժեղ առաջնությունում:

-Նա կկարողանա խաղալ «Այաքսի» մակարդակում, դա խնդիր չի լինի։ Բայց Էդիկը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, ու ես ավելի շատ վախենում եմ, որ մենթալիտետի հետ կապված խնդիրներ լինեն։ Ես չեմ անհանգստանում նրա խաղային ունակությունների մասով: Նա պատրաստ է խաղալ մեծ թիմերում, հատկապես «Այաքսում», որտեղ նրանք հիանալի ֆուտբոլ են ցուցադրում, բայց մտածելակերպը կարող է խանգարել:

Երբ մեկ տարի առաջ Հայաստանում էի, ասացի նրան, որ նա շատ բարձրակարգ խաղացող է՝ մեծ հավակնություններով։ Մինչ այդ ես նրան տեսել էի, երբ դեռ փոքր էր։ Բոլորս էլ գիտենք, որ երբ Ռուսաստանից ֆուտբոլիստը մեկնում է Եվրոպա, ադապտացիան խնդիր է դառնում։ Մտածողության տարբերությունները կարող են խանգարել, բայց եթե Սպերցյանն իր առջև նպատակ դնի «Այաքսի» մեկնարկային կազմում տեղ գրավել, ապա նա հաջողության կհասնի:

-Բայց նրան հետևում են նաև այլ առաջնությունների թիմեր: Ո՞ր առաջնությունն է լավագույնը:

-Տեսել եմ նորություններ Իտալիայի և Գերմանիայի թիմերի կողմից հետաքրքրության մասին։ Բայց ես կարծում եմ, որ Բունդեսլիգան ավելի կարգապահ ֆուտբոլ ունի, շատ արագ: Այնտեղ ֆուտբոլի մակարդակն ավելի բարձր է, քան Հոլանդիայում։ Ինձ թվում է՝ եթե Կրասնոդարից Սպերցյանը տեղափոխվի գերմանական ակումբ, նրա համար ավելի լավ կլինի։

--00--ԼՀ