Թուրքիայի պատվիրակությունը Պոլսո պատրիարքին ներկայացրել են Համահայկական խաղերի տպավորությունները

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

հ

Ստամբուլի կանանց վոլեյբոլի թիմը Համահայկական ամառային 8-րդ խաղերի ավարտից հետո օգոստասի 22-ին հանդիպել է Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ, Ստամբուլի պատվիրակության ներկայացուցիչ Ալեն Թեք Բիչակը Պատրիարքին ներկայացրել է Հայաստանում անցկացրած օրերի մասին, թե որ մարզաձևերում ինչպես են հանդես եկել մարզիկները։  

Վոլեյբոլի թիմի անդամներն իրենց հերթին ներկայացրել են խաղերին իրենց մասնակցությունը ու պատմել, թե ինչ ոգևորություն են ապրել Համահայկական խաղերի ընթացքում։ Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ընդգծել է հայությանը մեկ հարկի տակ միավորող սպորտային կարևոր միջոցառմանը մասնակցելու անհրաժեշտությունը և իր հերթին գոհունակություն հայտնել, որ թուրքահայ համայնքը ևս դրա մասն է կազմել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ