Բրեդ Շերմանն ու Ադամ Շիֆը մասնակցել են Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ ամերիկահայերի ցույցին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

շ

Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև ակցիա է կազմակերպել, որին միացել են նաև ԱՄՆ դաշնային, նահանգային և քաղաքական իշխանությունների ներկայացուցիչներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ են արել գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու և հայերի դեմ երկրորդ ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։

Ակցիայի ընթացքում բանախոսները կոչ են արել նաև Ադրբեջանին զրկել ԱՄՆ-ի ամենամյա օգնությունից և պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար։

Ակցիային ելույթ են ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը։

Ադամ Շիֆը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ նամակ էր ուղղել ԱՄՆ վարչակազմին, անձամբ Ջո Բայդենին՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու հարցով։ Շիֆը նաև խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հետ՝ խնդրելով անել ամեն բան ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ