ՀԱՊԿ-ում հայտնել են, որ կազմակերպության զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1118233

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների համատեղ զորավարժություններն ուղղված չեն այլ պետությունների դեմ, միավորումն ագրեսիա չի դրսևորում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

 «Մենք ոչ մի ագրեսիվություն չենք ցուցաբերում և զորավարժությունների նպատակներն ու մնացած ամեն ինչ չենք ուղղում երրորդ երկրների դեմ», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Բելառուսի տարածքում սեպտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է «Մարտական ​​եղբայրություն–2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունը։ Դրան մասնակցող  զորակազմերն օգոստոսի 25-ից սկսել են վերաբազավորվել հանրապետությունում։

--00—ՅՄ