Ի՞նչ իրադարձություններ են նախորդել Միշելի՝ Աղդամի ճանապարհի մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Շառլ Միշելի անունից հայտարարություն է արվել, որ Աղդամի ճանապարհը բացելու հարցը քննարկվել է այս տարվա հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ։

Իսկ հիմա հիշեցնեմ մի քանի իրադարձություններ, որոնք հետևեցին այդ քննարկումներին (որ Աղդամի ճանապարհ են քննարկում, այդ մասին մենք չգիտեինք)։

Հուլիսի 18-ին Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում սկսեց իր տարօրինակ նստացույց-շոուն։ Ինքս ինձ մի քանի հարց տալուց հետո, հասկացա, որ այդ ակցիան ոչ թե օգնության կոչ էր աշխարհին (քանի որ հստակ հասցեատերեր չկային), այլ արցախցիներին հուսահատեցնելու ու նաև Արայիկի համար ալիբի ապահովելու («Ես ինչ կարող էի, փորձեցի, բայց ի՞նչ աներ խեղճ Արայիկը»)։

Այն ժամանակ գրեցի. «Խորհուրդ. ստիպեք Արայիկին, որ ձեզ պատմի այն մասին, թե ինչ հանցավոր համաձայնություններ ունի Նիկոլի հետ։ Ստիպեք, որ պատասխանի բոլոր անհարմար հարցերին»։

Դրանից մի քանի օր անց էլ Նիկոլը սկսեց իր «ֆուռերով պարը», որի մասին էլ միանգամից գրեցի, որ սա շոու է, ուղղված Նիկոլին ալիբի ապահովելուն։ Այդ օրն ինձ նույնիսկ մեղադրողներ եղան, թե անսիրտ եմ, չեմ ուզում լավը տեսնել, իբր, նեղվել եմ, որ Նիկոլը արցախցիներին օգնություն է ուղարկել։

Մի խոսքով, Միշելի բացահայտումը լիքը բան տեղը գցեց։ Ե՛ւ Արայիկի «անհասկանալի» նստացույցը, և՛ Նիկոլի «օգնությունը», և՛ Երևանում արայիկանց կազմակերպած անհասցե ցույցերը...

--00—ՍՊ