Անչելոտին կրկնել է Զիդանի ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

անչ

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Մադրիդում կայացել է Լա լիգայի 4-րդ տուրի հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Խետաֆեին»։ Այս մասին հայտնում է armsport.am

Կարլո Անչելոտիի համար այս հաղթանակը 172-րդն էր «Ռեալի» ղեկին։ Այս ցուցանիշով իտալացի մասնագետը 2-րդ տեղում է՝ հավասարվելով Զինեդին Զիդանին։

Ավելի շատ հաղթանակներ ունի միայն Միգել Մունյոսը` 357:

Անչելոտիի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» հաղթել է Լա Լիգայի 111 խաղում, 36 խաղ Չեմպիոնների լիգայում, 17-ը՝ գավաթում, 4 խաղ Աշխարհի ակումբային առաջնությունում, 2 խաղ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, 2 խաղ Իսպանիայի Սուպերգավաթում։

--00—ԼՀ