Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Հարությունյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար, այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

մամա

Օգոստոսի 14-20-ը Հորդանանում անցկացվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am-ից։

Էդիկ Հարությունյանը (57կգ) վստահ հաղթանակով է մեկնարկել մրցաշարում, սակայն հաջորդ գոտեմարտում զիջել է ԱՄՆ ներկայացուցչին, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Էդիկ Հարությունյանին հաղթած ԱՄՆ ներկայացուցիչը դուրս է եկել եզրափակիչ, ուստի Հարությունյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:

79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը մեկնարկում հաղթել է բելառուս մարզիկին, այնուհետև 1/8-ում հաղթել է թուրքմեն ըմբիշին, իսկ 1/4 եզրափակիչում 6:10 հաշվով պարտվել է ամերիկացի Սինգլեթոնին:

65 կգ Անդրանիկ Ավետիսյանը վստահ հաղթանակ է տարել գերմանացի ըմբիշի նկատմամբ։, բայց 1/8-ում պարտվել է ճապոնացի մրցակցին:

70 կգ Հայկ Պապիկյանն ու 97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը պարտվել են մեկնարկում։

--00—ԼՀ