Mitsubishi-ն Ափնա գյուղի տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Screenshot_1

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Էդվարդ Ն․-ն իր վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Լյովա Ա․-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ