Արցախն ընտրեց նախագահ, Արցախում հաղթանակեց միասնականությունն ու համառությունը․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դդ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Արցախն ընտրեց նախագահ։ Արցախում հաղթանակեց բանականությունը, միասնականությունը եւ այս պայթյունավտանգ, համառ պայքարի ընթացքում միասնական ու աներեր ճակատով հանդես գալու համառությունը։ 

Հիմա այլեւս գործի պահն է։ Դիմագրավել դժվարություններին, ինքնակազմակերպմամբ, հասարակական համերաշխությամբ, Արցախի Հանրապետությունում սոցիալական արդարության վերականգմամբ ու բոլորին օգնության հասնելու իշխանության պատասխանատվությամբ։ 
Հրամայական է վճռական խոսք ասող, որոշումներ կայացնող ու Արցախի Հանրապետության, արցախահայության ինքնորոշման իրավունքն անսակարկելի պաշտպանող ղեկավարության կայացումը։ 

Շնորհավորում եմ Սամվել Շահրամանյանին, պատասխանատու, դժվարագույն այս պայմաններում։ Հայությունն ակնկալում է Արցախում տեսնել իրական ղեկավար, որը զբաղեցնում է ԱՀ նախագահի պաշտոնն այս վիճակից Արցախը դուրս բերելու համար, համագործակցաբար բոլոր առողջ ուժերի, իշխանության մյուս ճյուղերի հետ ձեռք-ձեռքի տված։ 

Առաջ Աստված։

--00—ՍՊ