Կառավարության շենքի մոտ անկարգությունների հետևանքով բուժօգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

269403

Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նապարարությունը։

Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։

Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։

Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

--00—ՅՄ