ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-09-24_15-22-14

Որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել հումանիտար բեռի տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի որոշմամբ կազմավորված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։

--00—ՅՄ