«Ինտերը» և Մխիթարյանը կբանակցեն նոր պայմանագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

մխ

Իտալական «Ինտերը» բանակցություններ կսկսի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ` նոր պայմանագրի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտայի խոսքով` թիմն առաջիկայում բանակցություններ կունենա ոչ միայն Մխիթարյանի, այլ նաև մի քանի ուրիշ ֆուտբոլիստների հետ` նրանց նոր պայմանագրերի վերաբերյալ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

--00—ԼՀ