ԱՀ-ից տեղահանված և Նուբարաշենում վերաբնակեցված մեր հայրենակիցներին այսօրվանից ամեն օր հաց կտրամադրվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2023-10-05_12-09-48

Օրհնությամբ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի Արցախից բռնագաղթված և Նուբարաշենում վերաբնակեցված մեր հայրենակիցներին այսօրվանից ամեն օր հաց կտրամադրվի: Արցախցի մեր հայրենակիցներին խնդրում ենք ամեն օր՝ ժամը 9:30-14:00-ն ընկած ժամանակատվածում, Նուբարաշենի  Սրբոց Նահատակաց եկեղեցուց վերցնել իրենց հասանաելիք հացերը և տրամադրել տվյալներ, որպեսզի հաջորդ օրերին իրենց համար բնակության վայրին մոտիկ որևէ խանութում թողնենք հացը:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Վառնայի հայ քրիստոնյա մեր հայրենակիցներին մեր այս նախաձեռնությանը աջակցելու համար: Աստված օրհնի բոլորիդ, ինչ պակասեցնում եք թող Աստված հազարապատկի:

--00—ՅՄ