Չինաստանն անընդունելի է համարում պաղեստինյան խնդրի լուծումը ուժային ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

չին

Չինաստանն անընդունելի է համարում պաղեստինյան խնդրի լուծումը ուժային ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է  1lurer.am-ը։

Չինացի դիվանագետի խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ հասնել լարվածության թուլացման, թույլ չտալ լրացուցիչ զոհեր, պահպանել միջազգային իրավունքի նորմերը, ուղիներ ստեղծել տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Նա ընդգծել է, որ Պեկինն աջակցում է միջազգային հանրության ջանքերի համախմբմանը և այդ հակամարտության կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին:

«Չինական կողմը կշարունակի աջակցել խաղաղ բանակցություններին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած սկզբունքներին համապատասխան»,- հավելել է Վան Ին: Նա նշել է՝ ԱՄՆ-ը պետք է արդյունավետ, կառուցողական դեր խաղա, որպեսզի խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում լուծվի քաղաքական մեթոդներով:

--00—ԼՀ