Գազայում զոհերի թիվը հասել է 2329-ի, վիրավորների թիվը կազմում է 9714

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

67001267_0_160_3072_1888_1920x0_80_0_0_20b4cd26a4d1471e22222ad1eab6e5c6

Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 2,3 հազարը, ավելի քան 9,7 հազարը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։

Ավելի վաղ հաղորդվում էր 2,2 հազար զոհի և 8,7 հազար վիրավորի մասին։

«Միայն Գազայի հատվածում պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 2329-ի, 9714-ը վիրավորվել են»,- ասված է զեկույցում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 000 հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

--00—ՅՄ