«Մոսկվայի տունը» օգնություն է տրամադրել Վարդենիսում ապաստանած արցախցիների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

հ

Երևանում «Մոսկվայի տան» աշխատակիցները Վարդենիս են տարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը:

Այս մասին հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։

 «Իրենց տները ստիպված լքած այս ընտանիքները այսօր մեր աջակցության կարիքն ունեն։ Վարդենիսի համայնքապետարանի հետ քննարկել ենք արցախցիների կարիքները և օգնություն բերել նրանց։ Հուսով ենք, որ այն կօգնի մի փոքր կարգավորել նրանց կենցաղը և կնպաստի նոր վայրում ինտեգրվելուն», - նշել է Երևանի «Մոսկվայի տան» կրթամշակութային և հումանիտար նախագծերի ղեկավար Լիա Խաչատրյանը։

 Նրա խոսքով ՝ կենտրոնը շարունակելու է հնարավորինս աջակցություն ցուցաբերել կարիքավորներին։

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Մոսկվայի մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ ՝ Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

--00—ԼՀ