Լեհաստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Անջեյ Դուդային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

396156714_312037568226330_3695638626586913146_n

Հոկտեմբերի 26-ին Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Ա․Դուդան շնորհավորել է դեսպան Արզումանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Անդրադարձ է կատարվել հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։

Հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Ա․ Արզումանյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձան, ծաղկեպսակ զետեղել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին:

--00—ՅՄ