Երիտասարդ ամուսինների առաջնեկը մահացել է, բժիշկն ասել է՝ ոչինչ, ժամանակ կունենաք նորից ունենալու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_12

Այսօր՝ նոյեմբերի 1-ին SHAMSHYAN.com են դիմել Վրաստանի հանրապետության Ծալկայի շրջանի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Հովհաննիսայնն ու նրա հարազատները, ովքեր իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնում Երևանի ժողովրդին հայտնի Արեշ թաղամասում գործող Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկներից՝ էդիկ Բաղդասարյանի նկատմամբ:

Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայրը ասում էր. «Oրեր առաջ կնոջս բերել ենք այս բժշկական կենտրոն, որտեղ պետք է մեր առաջնեկը ունենայինք: 9 ամիս կնոջս հետազոտման նպատակով բերել ենք այստեղ, ոչ մի գանգատ, բողոք առողջությունից չի ունեցել: Մեզ ասել էին, որ առողջ տղա երեխա ենք ունենալու, անգամ քաշն էին ասել՝ 3 կգ 300 գրամ:

Հարազատներով արդեն գնումներ էինք արել, երեխայի համար անհրաժեշտ պարագաներ էինք գնել, հագուստներ, բայց ինչ իմանայինք, որ այս ծննդատան վայ-բժիշկ Էդիկ Բաղդասարյանի անփութության հետևանքով, մենք, որ տրամադրված էինք մեր առաջնեկի հետ գնայինք տուն, իրականություն չդարձավ: Մեր երեխային, կարելի է ասել, այս հիվանդանոցում սպանեցին: Թե՛ ես, թե՛ կինս մի քանի անգամ ասել ու խնդրել ենք, որ կեսարյան հատման միջոցով երեխան ծնվի, բժիշկ կոչեցյալ Բաղդասարյանը մեզ ասում է` «էդպես չի լինի, Աստված ասում է` երեխան պետք է ցավերով ունենան»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ