Երևանում 33-ամյա վարորդը Jeep Wrangler-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, տապալել է էլեկտրասյունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Screenshot_11

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գարեգին Լալայանը իր վարած Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել 3 հետիոտնի, ապա, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը և տապալել այն, ապա բախվել երկաթե ճաղավանդակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 3 հետիոտներից 1-ը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 2-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Jeep Wrangler-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ