ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բիշքեկում է․ մասնակցում են ԱՊՀ ՄԽՎ տարբեր ձևաչափերով նիստերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Ազգային ժողովի պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձեւաչափերով նիստերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Ղրղզստանի նախագահի նստավայրում կայացել է վեհաժողովի խորհրդի նիստը: Միաձայն խորհրդի նախագահ է վերընտրվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Բիշքեկում տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ 56-րդ լիագումար նիստը:

Մանրամասները` տեսանյութում:

--00—ՅՄ