Շահրամանյանի խելքի բանը չէր նախագահ դառնալը, պետք է խոստովանի՝ ով է նրան ստիպել. Հայկ Խանումյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Սամվել Շահրամանյանին հարյուր անգամ ասվել է՝ նախագահ լինելը քո խելքի բանը չէ, թող չդառնար։ Ովքեր Սամվել Շահրամանյանին բերեցին իշխանության, պատասխանատու են այս վիճակի համար, նա այդ խմբակի մարմնացումն ու ներկայացուցիչն է։ Պետք չէ նրան հրեշտակ կամ անմեղ մի տղա ներկայացնել, թող չվերցներ պատասխանատվություն, ո՞վ էր պնդում, թող քննչական մարմիններին պարզաբանում տա, ինչո՞ւ է վերցրել պաշտոնը և ստիպե՞լ են իրեն, թե՝ ոչ։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։

Խանումյանի համոզմամբ, եթե Սամվել Բաբայանին թույլ տային բանակցել, հավանական էր, որ Արցախը կարգավիճակ ստանար, հիմա խաղաղության գնալու հնարավորությունը կորսվել է, այն հետագայում «Դամոկլյան սրի» նման կախված է լինելու Ադրբեջանի գլխին, հետո այլ երկրներ այդ հարցը օգտագործելու են։ Անդրադառնալով ՀՀ-ում պետական մարմինների պահպանմանը՝ Խանումյանը նշեց, որ Արցախի իշխանությունը պետք է ձևակերպի իր հետագա անելիքները։

«Մինչև հիմա Արցախի իշխանությունը խոսել չգիտի, դրա համար Արցախը կորցրեցինք, նրանք խնդիրները ձևակերպելու, սեղանին դնելու կարողություն չունեն, հիմա ի՞նչ եք նրանցից պահանջում, սա է քաղաքական էլիտայի ողբերգութունը։ Արցախի ընտրված մարմինները պետք է շարունակեն իրենց գործունեությունը, որովհետև ԵԱՀԿ տարբեր փաստաթղթերում «ԼՂ ժողովրդի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը կա, բայց Արցախի ներկայիս կառավարությունը անելու բան չունի, լավ կլինի, որ նոր մարմին ձևավորվի, որին կպատվիրակեն գործադիր իշխանության հատուկ գործառույթներ Արցախի անունից բանակցելու համար։ Վտարանդի կառավարության իմաստ չկա, ՀՀ կառավարությունը պետք է մարմին ստեղծի և զբաղվի արցախցիների հարցերով»,-ավելացրեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ