Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել ՔԴԵԴ դասընթացի մասնակիցների համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստանի մարտահրավերները. Կառավարման արդյունավետություն» խորագրով դասախոսություն է կարդացել Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի մասնակիցների համար: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի աշխատակազմից։



Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է հայաստանյան պետական կառավարման համակարգի ձևավորման դրվագներին, առանձնացրել նախկին և ներկա մարտահրավերներն ու անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:



Դասախոսության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է դասընթացի մասնակիցների հարցերին:

--00—ԼՀ