Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Բաղդադի համալսարանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Բաղդադի համալսարանում, պատասխանել հայ-իրաքյան հարաբերությունների, նախագահի պաշտոնական այցի արդյունքների և տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ դասախոսների և ուսանողների բարձրացրած հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

--00—ԼՀ