Հայաստանի գավաթ․ Նոան քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Vimercati-750x375

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում այսօր կայացավ «Ալաշկերտ»-«Նոա» հանդիպումը։

Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին՝ 0-0։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին հյուրերը (8-9)։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև «Կիլիկիա» ՖԱ-ն, «Վանը», «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան»։

1/8 եզրափակիչի շրջանակում նոյեմբերի 26-ին կկայանա «Սյունիք»-ԲԿՄԱ հանդիպումը։

Նշենք, որ «Շիրակն» ու «Ուրարտուն» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչ փուլից:

--00—ՅՄ