Պետք է քննվի. ՄԻՊ–ը` ՀՀ ԶՈւ բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

հհ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է տարածված տեսանյութը։

ՀՀ զինված ուժերի բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի բոլոր հանգամանքները պետք է պատշաճ քննվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ անհայտ անձը կոպիտ և վիրավորական խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը:

«ՀՀ ՄԻՊ հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: Անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա»,– նշեցին ՄԻՊ աշխատակազմից։

--00—ԼՀ