Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

մարզ.

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։

Նոր մարզպետ է նշանակվելու Կոլյա Միքաելյանը։ Վերջինս եղել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը։

--00—ԼՀ