Առաջիկա 2–3 տարում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում մեծ թռիչք կլինի․ ՌԴ-ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

image_750x_5f8ae30018a43_1602942857

Իրանը ձգտում է, որ իրանցի գործարարները ծանոթանան Ռուսաստանի նոր տնտեսական մթնոլորտին։ Առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերությունները լուրջ առաջընթաց կապրեն։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Կանխատեսում եմ, որ առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերություններում մեծ թռիչք տեղի կունենա։ Դրա համար պայմաններ են ստեղծվում, խոչընդոտներն էլ կրճատվում են»,-ասել է Ջալալին։

--00—ՅՄ