Արևմուտքը վարձկաններ է փնտրում ԱՊՀ–ում իր քայքայիչ աշխատանքն իրագործելու համար. Նարիշկին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նա

Արտաքին հետախուզության ծառայության տնօրենի խոսքով՝ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները պետք է համատեղ դիմակայեն արևմտյան երկրների քայքայիչ գործունեությանը: Այս մասին փոխանցում է Sputnik Արմենիան։

Արևմուտքը վարձկաններ է փնտրում Կիևի կողմից կռվելու, ինչպես նաև Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում իր դիվերսիոն աշխատանքում օգտագործելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Մինսկում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ։

«Հատուկ նշանակություն է ստանում մեր գերատեսչությունների համակարգված աշխատանքն այն անձանց ու կազմակերպությունների նույնականացման ուղղությամբ, որոնք մասնակցում են ԱՊՀ պետությունների քաղաքացիների և օտարերկրացիների շրջանում վարձկաններ հավաքագրելու գործընթացին, որպեսզի նրանց ուղարկեն Կիևի ռեժիմի կողմից կռվելու և այլ «թեժ կետերում» մարտական գործողությունների մասնակցելու»,– ասել է Նարիշկինը։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի խոսքով` համակարգված աշխատանք է պետք հակամարտությունների գոտիներ նրանց տեղափոխման ուղիները բացահայտելու, ինչպես նաև Ռուսաստան և համագործակցության այլ երկրներ հնարավոր ներթափանցումը կանխելու համար։

--00--ԼՀ