Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը. Forbes

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ռվ

«Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը» վերնագրով հոդվածում Forbes-ն անդրադարձել է  Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանում իրականացված ծրագրերին:

«Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է ահաբեկչության ֆինասավորման, ապօրինի զինված խմբավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու մեջ: Forbes -ը ներկայացնում է այն հիմնական ծրագրերը, որոնց ուղղությամբ գումարներ է  ծախսել Ռուբեն Վարանյանը»,-գրում է պարբերականը՝  այդպիսով ցույց տալով, որ Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացված ծրագրերը ոչ մի հեռավոր կապ անգամ չունեն ահաբեկչության ֆինանսավորման  հետ:

Հրապարակման մեջ ներկայացվել են Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված խոշոր կրթական, զբոսաշրջային և ենթակառուցվածքային, մարդասիրական, ինչպես նաև սոցիալական ծրագրերը, մասնավորապես, «Տաթևի վերածնունդ» -ը,  Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) ծրագիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:  

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի և նրա գործընկերների կողմից 2001-2023թթ. շուրջ 700 մլն դոլարի ներդում է իրականացվել  Հայաստանում, Արցախում և հայկական աշխարհում: Տնտեսական զարգացման ոլորտում իրականացված ներդրումներից բացի, մոտ 430 մլն դոլար ուղղվել է կրթական ծրագրերին (202 մլն դոլար),  մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար),  մշակույթի և պատմամշակութային ժառանգութան պահպանան ծրագրերին (20 մլն դոլար),  զբոսաշրջային ծրագրերի միջոցով տարածքների զարգացման և  ենթակառուցվածքային ծրագրերին (108 մլն դոլար), գիտության և տեխնոլոգիաների, առաջպահության և ագրոէկոլոգիական նախագծերին (13 մլն դոլար):

Հոդվածում ներկայացվում է նաև խոշոր ծրագրերի ազդցեությունը:

Նշվում է, որ UWC Dilijan-ը, որը  «Միացյալ համաշխարհային քոլեջներ -UWC» ցանցի անդամ  է, արդեն 820 շրջանավարտ  է տվել: 160 հայ պատանիներ ու աղջիկներ դպորցի՝  UWC  անդամակցության շնորհիվ  միջազգային կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Ուսանողների  74%-ը իրենց ուսման համար մասնակի կամ ամբողջական դրամաշնորհ են  ստացել: 2016 թվականին Դիլիջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում:  

Անդրադառնալով «Տաթևի վերածնունդ»-ին, նշվում է, որ  նրա հիմնական նպատակը զբոսաշրջային ծրագրերի միջոցով տեղի բնակչության կյանքի որակի բարելավումն էր: Հիմա արդեն Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին:

«Ավորորա» միաջազգային մարդասիրական նախաձեռնության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել  427 նախագծի (ավելի քան 3,2 մլն մարդ): Պարբերականը նշում է, որ  նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» դրամաշնորհներն աջակցում են կրթական, մարդասիրական նախագծերին, պահպանում հայկական ժառանգությունը՝ հարգելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկողների հիշատակը:

Պարբերականն անդրադարձել է  նաև դեռ 2008 թվականից Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախում իականացված սոցիալական, բարեգործական, մշակութային ժառանգության պահպանման ծրագրերին՝ նշելով, որ ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 8 մլն դոլար: 

--00--ԼՀ